Բավ է պառակտվել
24-10-2017 11:58

Փլուզում ՀՀ հանքերից մեկում. կա զոհ

Նախօրեին դժբախտ պատահար է տեղի ունեցել ՀՀ Լոռու մարզի հանքերից մեկում:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մահացել է հորատող՝ 1979 թ. ծնված Վ. Ս.-ն:
Դեպքի վայր է մեկնել Ախթալայի լեռնափրկարարական հատուկ ջոկատը:
Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ: