Բավ է պառակտվել
11-02-2015 13:13

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: