Բավ է պառակտվել
22-01-2015 14:56

Գյումրիի սպանության գործով ԱԺ լսումները սկսվեցին վիճաբանությամբ

ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերով հանձնաժողովը կազմակերպել էր Գյումրիի դաժան սպանդից հետո ստեղծված իրավիճակի թեմայով լսումները ձևականորեն: Այսպիսի տպավորություն է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ: Պատգամավորը դժգոհություն է հայտնել լսումների օրակարգից, որը ենթադրում էր քննարկումների համար հատկացված մեկ ու կես ժամից պակաս ժամանակ և չէր ենթադրում պատգամավորների ելույթներ: Պատգամավորի խոսքով՝ անընդունելի էր այսպիսի կարևոր և աղմկահարույց հարցը քննարկելու համար այդքան քիչ ժամանակ հատկացնելը: «Անհնար է քննարկել այդ լրջագույն հարցը մեկ ժամ քսան րոպեում: Ստեղծվում է տպավորություն, որ այդ արվում է ձևականորեն», - հայտարարել է նա՝ բարձրացնելով օրակարգը վերանայելու անհրաժեշտության հարցը: Իր հերթին Հովհաննես Սահակյանը նշել է, որ օրակարգում նշված է, որ լսումներին հատկացված ժամանակը կարող է վերանայվել անհրաժեշտության դեպքում: Նա խոստացավ, որ լսումները չեն ավարտվի, մինչև բոլոր ներկապատգամավորները չստանան իրենց հուզող բացառապես բոլոր հարցերի պատասխանները: Ինչ վերաբերվում է պատգամավորների ելույթին, Սահակյանի կարծիքով, լսումների հիմնական նպատակը ոչ թե քաղաքական շոուների համար ամբիոն ստեղծելն է, այլ իրավական բնույթի բոլոր հարցերի պատասխանները ստանալը:
Իրենց հերթին «Ժառանգության» խմբակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը բարձրացրել են լսումների անցկացման համար նախատեսված նիստերի դահլիճը նստատեղերի պակասի պատճառով: Հակոբյանը աշխատանքի համար ստեղծված պայմանները անվանեց նույնիսկ «հակահիգիենիկ», կոչ արեց հետաձգել լսումները 2 ժամով և նախապատրաստել այլ դահլիճ: Հակոբյանը նաև բարձրացրեց լսումների օրակարգը վերանայելու և պատգամավորներին ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու հարցը: Միևնույն ժամանակ պատգամավորը մեղադրեց հանձնաժողովի ղեկավարությանը մթնոլորտը շիկացնելու մեջ:
Իր հերթին Սահակյանը նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր փակ նիստ կազմակերպել, սակայն հետագայում որոշվեց այդ թեմայի շուրջ չարաշահումներից խուսափելու համար թույլ տալ մասնակցել նաև լրագրողներին՝ ապահովելով նիստի թափանցիկությունը: Նա ընդգծեծ, որ լսումները կազմակերպվել են իրավական հարցերը պարզելու նպատակով, իսկ պատգամավորները կարող են հանդես գալ նաև մամլո ակումբներում: