27-08-2015 07:47

Աստղերի կանխատեսումներն այսօրվա համար

Խոյ

Մասնագիտական հարցերն ավելի լավ է լուծել առավոտից: Օրվա այդ ժամերին կհաջողվի զրուցել ղեկավարության հետ, ավարտել աշխատանքը: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է ավելի ազատ ռեժիմի, երբ ինքներդ եք ընտրում նպատակը և գործողությունների եղանակը: Նոր ուղղությամբ առաջին քայլերն անելիս արժե ավելի ուշադիր լինել, քանի որ փորձի բացակայությունը կարող է բացասական ազդել արդյունքների վրա: Երեկոյան արժե մեկի հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Ցուլ

Ցուլերի մեծամասնության համար առավոտը հանգիստ կլինի, սակայն օրվա ընթացքում իրավիճակը կսկսի թեժանալ: Կարող են իրենց մասին հիշեցնել ընտանիքի չլուծված խնդիրները: Անցանկալի է ռոմանտիկ հարաբերությունները համատեղել ընդհանուր կենցաղի հետ: Ռեսուրսների, տարածքների վերահսկողության պատճառով կարող է սրվել կոնֆլիկտը բիզնեսում: Դժվար օր կլինի այն Ցուլերի համար, ովքեր անցել են նոր աշխատանքի:

Երկվորյակ

Երկվորյակները սկսում են ավելի դրական մտածել և ավելի շատ հնարավորություն են ստանում ժամանակն անցկացնելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Խնդիրների մի մասը վերանում է կամ նոր ձև է ստանում: Կարող է լուծվել բնակարանի կամ աշխատանքի հետ կապված հարցը: Որոշումներ կայացնել ավելի լավ է երեկոյան: Այդ ժամանակ կլավանա ձեր տրամադրությունը, նոր մտքեր կհայտնվեն: Օրվա մնացած ժամանակը կարող են անցկացնել ձեր հայեցողությամբ:

Խեցգետին

Խեցգետինների մոտ հնարավոր են որոշակի փոփոխություններ: Կարող եք սկսել ավելի շատ շփվել ազգականներից կամ հարևաններից մեկի հետ, ավելի հաճախ խորհրդակցել ծնողների հետ: Արժե հոգ տանել այն մասին, որ տնեցիների հետ մշտական կապ ունենաք: Հնարավոր է փոխվեն ձեր ինտելեկտուալ հետաքրքրությունների շեշտադրությունները, ի հայտ գան նոր ծանոթություններ և տեղեկատվության աղբյուրներ:

Առյուծ

Առյուծների համար օրը կարող է սկսվել տհաճ պարտականություններից և մի շարք սահմանափակումներից: Օրվա երկրորդ կեսին իրադրությունը կկարգավորվի: Երեկոյան կարող եք սպասել նոր գաղափարների, հետաքրքիր լուրերի և առաջարկությունների: Կարող եք ընկերների հետ հանդիպելու լավ առիթ ունենալ: Բեղմնավոր պահ է նրանց համար, ովքեր պատրաստվում են ուսումնական նոր շրջանի, ճանապարհորդության:

Կույս

Կույսերի ուշադրությունն անհատական խնդիրներից աստիճանաբար տեղափոխվում է փոխշահավետ համագործակցության վրա: Արժե մտածել ժամանակացույցի փոփոխության, եկամտի նոր աղբյուրների որոնման մասին: Հնարավոր է ստիպված լինեք թարմացնել կապի միջոցները, անձնական համակարգիչը: Այդ թեմայով մտքերը կակտիվանան օրվա երկրորդ կեսին: Մտորելու տեղիք կարող է տալ անսովոր առաջադրանքը, թարմ նորությունը:

Կշեռք

Առավոտյան Կշեռքների ուշադրությունը կարող են գրավել կենցաղային նրբությունները, տրամադրության վրա կազդի ընտանեկան դրությունը կամ նախօրեի դեպքը: Օրվա երկրորդ կեսը խոստանում է տոնուսի բարձրացում: Սպասվում են նոր գաղափարներ և կապեր: Բացառված չէ, որ ինքներդ ինչ-որ մեկին զանգահարեք, որպեսզի կիսվեք ձեր ծրագրերով, մտքերով, առաջարկություններով: Կարող եք մինչ ուշ գիշեր անցկացնել համակարգչի մոտ:

Կարիճ

Օրվա սկիզբը տրամադրում է իրերի սովորական դրությանը, որին Կարիճները կպահպանեն հավատարմությունը: Դա անվտանգ ժամանակ է, որը թույլ կտա հանգիստ ավարտել մնացած գործերը: Երեկոյան օգտակար կլինի փոխել տեսակետը, մթնոլորտը, շփման շրջանակը, կապի եղանակները: Չարժե խուսափել ընտանեկան ընթրիքից, ընկերական երեկույթից: Ոչ միայն կցրվեք, այլև ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք: Մանր փոփոխությունները կարող են անսպասելի հետևանքներ ունենալ:

Աղեղնավոր

Աղեղնավորներն օրվա կեսին ընդհանուր վերելք կզգան: Կարող է ինքնաբուխ ուղևորության, ինչ-որ մեկի հետ շտապ կապվելու անհրաժեշտություն առաջանալ: Ձեզ կարող են հյուր հրավիրել ընկերները, մոտ ազգականները: Ձեր գլխում կարող է հետաքրքիր միտք ծագել՝ կապված հին խնդրի լուծման հետ: Բացառված չէ, որ հետաքրքրասիրությունն ու էներգիան գնալով աճեն, և երեկոյան ձեր էնտուզիազմը հասնի իր գագաթնակետին: Սպորտի ֆանատներին թեժ նորություն է սպասվում:

Այծեղջյուր

Առավոտյան ժամերն Այծեղջյուրները կարող են հատկացնել իրենց և իրենց անձնական կարիքներին: Հնարավոր է ցանկանաք լիակատար միայնություն: Երեկոյան կարող է աճել համացանցում օգտակար տեղեկատվություն գտնելու հետաքրքրությունը: Առօրյա աշխատանքը կարող է կանգ առնել, քանզի ձեր սովորական կենսակերպում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Հնարավոր է ցանկանաք ձեր տաղանդների կիրառման նոր ոլորտ գտնել, որը մի գեղեցիկ օր կարող է դառնալ ձեր նոր մասնագիտությունը:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն կա՛մ վաղ արթնանալ և զբաղվել գործերով, կա՛մ համակերպվել արգելքների և ձանձրույթի հետ: Բարեբախտաբար, այդ շրջանը երկար չի տևի, և օրվա երկրորդ կեսին աշխարհը նորից վառ գույներ կստանա: Երազանքները և ծրագրերը, որոնք կայցելեն ձեզ երեկոյան, միանգամայն իրագործելի են: Սակայն աստղերը հուշում են, որ դրանցից մի քանիսի իրականացման համար դեռ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն:

Ձկներ

Այսօր Ձկները ճիշտ կանեն զբաղվել առօրյա գործերով: Կարելի է շարունակել հետաքրքիր մտահղացման իրագործումը: Որպեսզի ձեր հայացքը միակողմանի չլինի, հետաքրքրվե՛ք ուրիշների կարծիքներով, նմանատիպ փորձերով: Չարժե շտապեցնել նոր համագործակցությունը: Գործընկերոջ պահվածքի մանր փոփոխություններին մի՛ շտապեք բացասական մեկնաբանություն տալ: Ամենայն հավանականությամբ, դրանք չեն ազդի նրա հիմնական սկզբունքների վրա, ինչը նշանակում է, որ չեն ազդի նաև ձեր նկատմամբ նրա վերաբերմունքի վրա: