26-08-2015 08:26

Ի՞նչ սպասել այսօր. աստղային կանխատեսումներ

Խոյ

Այսօր նույնիսկ ամենաազատասեր Խոյերին խորհուրդ չի տրվում պայքարել համակարգի դեմ: Եթե ինչ-որ բանով կարողացել եք հատուկ դիրք գրավել, չարժե սպասել ավելիին: Անհրաժեշտ է ժամանակին կատարել ղեկավարության առաջադրանքները, հետևել հրահանգներին: Չարժե աշխատանքից ուշանալ, քանզի այսօր ժամանակը թանկ է: Գործընկերների, ձեզնից բարձր պաշտոնյաների հետ զրուցելիս անհրաժեշտ է պահպանել կոռեկտություն:

Ցուլ

Այս օրը Ցուլերին թույլ է տալիս շարունակել և ավարտին հասցնել նախօրեին սկսած գործերը: Նախապատվությունն արժե տալ աշխատանքային և ուսումնական ծրագրերին և դրանց հետ կապված բյուրոկրատական նրբություններին: Միաժամանակ կարող են ավարտին հասնել որոշ երկարաժամկետ ծրագրեր, օրինակ` տարածքի վարձակալման ժամկետը, աշխատանքային համաձայնագիրը, ինչ-ինչ պարտականությունների կատարումը:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս հետաձգել գործերի ավարտը: Օրվա մթնոլորտը նպաստում է նպատակաուղղվածությանը, զգուշությանը և այլ օգտակար որակներին, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ գործընթացները հասցնել ավարտին: Եթե աշխատանքից դուրս եք գալիս, արժե գործերն իրավահաջորդին փոխանցել իդեալական վիճակում: Ցանկալի է կարգավորել բնակվարձի հարցերը, փակել պարտքերը, ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Խեցգետին

Խեցգետինները կարող են երկխոսության հրավեր ստանալ, որից չարժե հրաժարվել: Այսօր կարող եք հաջող հանձնել քննությունը, անցնել հարցազրույցը, մրցույթում մրցանակի արժանանալ: Չարժե հետաձգել կարևոր հանդիպումը, ղեկավարության հետ զրույցը, խորհրդակցությունը, նոտարին այցը, պայմանագրի առանցքային դետալների պարզումը: Որոշ Խեցգետինների լուրջ խոսակցություն է սպասվում մոտ ազգականի կամ ամուսնու հետ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում վերահսկել առօրյա պարտականությունների և աշխատավարձի հարցերը: Ցանկալի է պարզել հարաբերությունները աշխատակիցների և անմիջական ղեկավարության հետ: Ղեկավար Առյուծներին խորհուրդ չի տրվում թեթևամտորեն վերաբերվել կադրերի և ֆինանսավորման հարցերին: Անհրաժեշտ է պահպանել ստանդարտ պահանջները և ցուցումները: Արժե ճշտել բժշկական ախտորոշումը և կողմնորոշվել բուժման հարցում:

Կույս

Ժամանակն է, որ Կույսերը համակարգեն փաստերը, ազատվեն ավելորդից և ենթադրություններ անեն: Չարժե հրաժարվել հին հոբբիից, եթե հնարավորություն կա այն մասնագիտության վերածելու: Սիրային հարցերում հստակություն է անհրաժեշտ: Ամուր միության համար կարևոր են ինչպես զգացմունքների փոխադարձությունը, այնպես էլ հավատարմությունը և նպատակների ընդհանրությունը: Եթե սերն անցել է, ավելի լավ է քաղաքակիրթ ձևով բաժանվել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հոգ տանել փաստաթղթերի ժամանակին ձևակերպմանը և տվյալների պաշտպանությանը: Չարժե շտապել սեփական անունից հայտարարություններ անել և հրապարակել ձեր տրամադրության տակ հայտնված գաղտնի տեղեկատվությունը: Իրադրությանն անհրաժեշտ է նայել օբյեկտիվ և բազմակողմանի: Կարող են ուշադրություն պահանջել հարկային պարտավորությունների, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված հարցերը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր այցերը և հանդիպումները: Այսօր դժվար չի լինի ընտրել անհրաժեշտ բառերը, ժամանակին գտնել անհրաժեշտ մարդուն: Ձեզ կհաջողվի զրուցակցի մոտ ձեր կարիքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Ինտենսիվ և առարկայական կլինի գործընկերների, ազգականների հետ շփումը: Փորձված պայմանավորվածություններն ու հարաբերություններն արժե պաշտոնապես ամրագրել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին անհրաժեշտ է տրամադրվել գործնական, խելամիտ տնտեսման և պատասխանատվության: Ժամանակի իզուր վատնումից հնարավոր կլինի խուսափել լավ կազմակերպված աշխատանքի և ֆայլերում, փաստաթղթերում, պահարաններում և պահեստներում տիրող կարգուկանոնի շնորհիվ: Օրը հաջող է գործնական բանակցությունների, հաշվարկների, վերջնական փաստաթղթերի կազմման, գաղտնի արխիվների ստեղծման և լրացման համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն արդյունավետ օր կանցկացնեն: Հատուկ ուշադրություն կպահաջնի այն ամենը, ինչ կապված է ուսման, մասնագիտության, գործուղումների, օգտակար կապերի և անձնական հեղինակության ամրապնդման հետ: Հաջող օր է կարևոր հարցերով խորհրդակցության և արդյունքների ամփոփման համար: Պրոֆեսիոնալիզմը և փորձը թույլ կտան խոսել ըստ էության և ժամանակ խնայել: Հաջող կլինի քննությունների հանձնումը, նյութերի հրատարակումը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում խուսափել բարդ թեմաներով զրույցներից: Այսօր շատ բան կհաջողվի քննարկել օբյեկտիվ և անաչառ: Ստիպված կլինեք հիշել մի շարք տհաճ պահեր, վերլուծել սխալները և կորուստները: Աշխատելով ցանկացած տեղեկատվության հետ` ցանկալի է հասկանալ դրա հուսալիության և գաղտնիության մակարդակը: Եթե գործը վերաբերում է զրպարտիչ տեղեկությունների և ռազմավարական տվյալների, կողմնակի մարդկանց չարժե տեղեկացնել:

Ձկներ

Ձկներին պետք կգա որոշակի շրջանակներում գործելու, մտքերը կոռեկտ արտահայտելու և խնդրանքները ձևակերպելու ունակությունը: Այսօր չարժե ուշանալ, խախտել կանոնակարգը: Օրը հարմար է գործընկերային հարաբերություններում հետաքրքրությունները համաձայնեցնելու և շեշտադրումներ կատարելու համար: Ցանկալի է լսել զրուցակցին և հասկանալ նրա տեսակետը: Պատասխան պահանջները ներկայացնելիս չարժե ավելորդ բաներ խնդրել, ձգձգել շահավետ առաջարկի ընդունումը: