Բավ է պառակտվել
12-08-2015 11:34

Աստղային կանխատեսումներն այսօրվա համար

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ ընտանիքի, աշխատանքային կոլեկտիվի ներքին գործերի վրա: Այսօր օգտակար կլինի կարգուկանոն հաստատել տանը, աշխատավայրում: Ցանկալի է հստակություն մտցնել շրջապատի հետ հարաբերություններում, բաշխել պարտականությունները, ճշտել ընդհանուր նպատակները: Օրը հարմար է անշարժ գույքի, ժառանգության, տարածքի և ունեցվածքի պաշտպանության հետ կապված հարցերի կարգավորման համար:

Ցուլ

Ցուլերը կարող են գործընկերային հարաբերություններն ամրապնդելուն ուղղված ևս մեկ քայլ կատարել: Հարցը կարող է վերաբերել ընդհանուր ունեցվածքին, անշարժ գույքին: Արժե ավելի լուրջ վերաբերվել երեխաների կրթությանը, սեփական որակավորման հաստատմանը և բարձրացմանը: Վիճելի կետերը բանավոր քննարկելը բավարար չէ, արժե համատեղ ընդունված որոշումը ձևակերպել պաշտոնական իրավական համաձայնագրի տեսքով:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում թեթևամտորեն վերաբերվել անձնական և համատեղ ռեսուրսների հարցին: Այսօր օգտակար կլինի ունեցվածքի գույքագրում, ֆինանսական միջոցների և պարտքերի համակարգում կատարել: Չի խանգարի հստակություն մտցնել սնման ծրագրում: Գուցե ժամանակն է, որ առողջության պատճառով անցնեք մշտական դիետայի: Ծախսերում ցանկալի է չափավորություն, սակայն չարժե խնայել կենսական կարևոր ապրանքների վրա:

Խեցգետին

Այս օրը Խեցգետիններին վերադարձնում է պաշտպանվածության զգացումը, օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Անհրաժեշտ պահին աջակցություն կստանաք: Երեխաները կուրախացնեն ձեզ կարգապահությամբ, մտերիմ անձնավորությունը` հավատարմությամբ: Մասնագիտական և այլ շփումները լավ կանցնեն հին սխեմայով: Ստուգված մոտեցումներն արժե պահպանել ոչ միայն գործնական հարցերում, այլև հանգստի կազմակերպման, ստեղծագործական միջոցառումների, անձնական հանդիպումների:

Առյուծ

Այսօր լավ է զբաղվել տնային և ընտանեկան գործերով, անշարժ գույքի, ժառանգության հետ կապված հարցերով: Օրը հարմար է անձնական հանդիպումների, ծրագրային գործողությունների մշակման և իրականացման համար: Ցանկալի է խստորեն պահպանել ավանդույթները: Շատ Առյուծների համար դերակատարություն կունենա ընթացիկ հոգեկան վիճակը: Եթե անհանգստությունների միջով եք անցնել, այսօր քողարկված ապավեն կգտնեք, որը թույլ կտա ձեզ ավելի վստահ զգալ:

Կույս

Կույսերին պետք կգա հեռատեսություն: Որքան ավելի մեծ թափ են ստանում ձեր մտահղացումները, այնքան կարևոր է ժամանակին հաշվարկել հնարավոր բոլոր հետևանքները: Օրը հարմար է ծրագրեր կազմելու և նախկինները շտկելու համար: Կարելի է խմբագրել նախկին ծրագիրը` ջնջնելով դրանից ավելորդ կետերը: Արժե պահպանել կապերը հին ընկերների, ավագ ազգականների հետ, լսել ծնողների իմաստուն խորհուրդները: Վատ արդյունք չի տա պետական ատյաններ այցելությունը:

Կշեռք

Կշեռքների համար առաջին տեղում կհայտնվեն ընտանեկան կամ մասնագիտական գործերը: Արդիական են ղեկավարության, ծնողների, պետական հիմնարկների և վերադաս ատյանների ներկայացուցիչների հետ շփումները: Աշխատանքի փուլերից մեկն այսօր ծրագրումն է, ինչում անհրաժեշտ է իրատես լինել: Օրինակ` չարժե կազմակերպել միջոցառում, որի ծախսերը կգերազանցեն ձեր բյուջեի հնարավորությունները: Կարող է կարևոր դառնալ առաջնայնությունների, ստանդարտների, մշտական արժեքների հարցը:

Կարիճ

Կարիճներին հաջողություն է խոստանում ցանկացած զբաղմունք, որը համապատասխանում է նրանց ցանկություններին և նպաստում է ծրագրերի իրականացմանը: Գերազանց արդյունք կտա ինտուիցիայի, ինքնատիրապետման, խորաթափանցության և մասնագիտական փորձի կամ կենսափորձի համադրությունը: Կարելի է զարգացնել, ամրապնդել արտասահմանցի գործընկերների հետ կապերը: Հնարավոր է կենսական կարևոր թեմայի շուրջ օգտակար տեղեկատվություն ստանաք:

Աղեղնավոր

Աղեղնավորներին պետք կգա կարգապահություն, էմոցիաներին տիրապետելու ունակությունը և գաղտնիքներ պահելու սովորությունը: Փակվածությունը, զսպվածությունը կարող են ձեզ համար կենսական անհրաժեշտություն դառնալ: Արժե ստուգել պաշտպանական համակարգերի հուսալիությունը: Օգտակար կլինի ազատվել ավելորդ աղբից: Աստղերը ձեզ նաև խորհուրդ են տալիս հոգ տանել նրանց, ովքեր ձեզանից թույլ են և ձեր հովանավորչության կարիքն են զգում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կուրախացնի իրադարձությունների կանխատեսելիության վերադարձով: Հարաբերություններում, կախված դրանց առանձնահատկություններից, կա՛մ լիակատար համաձայնություն կտիրի, կա՛մ զինված խաղաղություն: Արժե ամրապնդել հաջող համագործակցությունը, այդ թվում` արտասահմանցի գործընկերների հետ: Կարելի է հավելյալ կրթություն ստանալու, հեռավոր ճանապարհորդության, գործուղման մեկնելու նախնական ծրագրեր կազմել:

Ջրհոս

Առավոտը կարող է անհանգիստ լինել, սակայն աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի: Օրը հարմար է առօրյա հոգսերի համար: Այսօր նախաձեռնություն դրսևորելը դժվար կլինի, ստիպված կլինեք գործել որոշակի համակարգի կամ ավանդույթի շրջանակներում: Մինչ նոր ծրագրերին անցնելը, ցանկալի է ավարտել հին գործերը: Եթե պատրաստվում եք աշխատանքից դուրս գալ, աստղերը խորհուրդ են տալիս ազատումը ձևակերպել բոլոր կանոններով և նախագիծը փոխանցել հուսալի ձեռքեր:

Ձկներ

Ձկներն այսօր լավ պաշտպանված կլինեն ցանկացած բացասական ներգործությունից: Անվտանգության երաշխիք կարող են դառնալ ինչպես արտաքին գործոնները, այնպես էլ ներքին էմոցիոնալ կայունությունը, սեփական ճշմարտացիության մեջ վստահությունը: Շատ Ձկներ կստանան իրենց հաշվարկների և ենթադրությունների հաստատումը, կտեսնեն երկար ջանքերի վերջնական արդյունքները: Օրը հարմար է համաձայնագրերի, պայմանագրերի պաշտոնականացման, ինչպես նաև նոր համագործակցության մեջ իրավունքների և պարտականությունների բաշխման համար: