Բավ է պառակտվել
11-08-2015 15:27

Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Խոյ

Խոյերին կարող է վնասել իմպուլսիվությունը, դյուրաբորբոքությունը: Կարող եք սուր արձագանքել ընտանեկան դեպքերին, քանզի այսօր մեծ է կապվածությունը մտերիմներին, ծննդավայրին: Եթե ունակ եք ձեզ վերահսկել, անհանգստությունը հաջողության և հաղթանակի համար հավելյալ կայծ կտա: Իսկ եթե չափից դուրս տպավորվող եք, հնարավոր է նյարդային պոռթկում, սթրեսի հողի վրա ինքնազգացողության վատացում: Այսօր չարժե սկսել կենցաղային վերաձևավորումներ:

Ցուլ

Չնայած այս օրերի անկայուն իրավիճակին՝ Ցուլերին խորհուրդ չի տրվում մտահոգվել օրվա վերջնական արդյունքների համար: Նույնիսկ եթե մանրամասնորեն չկարողանաք գուշակել բորոր դեպքերը, ձեզ կհաջողվի արագ կողմնորոշվել փոփոխվող հանգամանքներում: Ձեր երկարաժամկետ ծրագրերին կարող է միջամտել նոր էական գործոն: Աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել արձակուրդի տեղի և ժամանակի ընտրության հարցում: Շուտով ավելի հաջող տարբերակ կունենաք:

Երկվորյակ

Երկվորյակներին չի հաջողվի անտեսել ընտանիքի, տան, բնակավայրի հետ կապված փոփոխությունները: Փոփոխությունները համակարգային բնույթ են ստացել, այդ իսկ պատճառով՝ այսօրվա նորությունները միայն սկիզբը կլինեն: Բացառված չէ, որ դրանք արտացոլվեն ոչ միայն ձեր կենցաղի և մտերիմների հետ հարաբերությունների վրա, այլև կարիերայի, մասնագիտության, կարգավիճակի: Հագեցած և պատասխանատու շրջան է մոտենում, եթե փնտրում եք բնակարան, ցանկանում եք կրթություն ստանալ, ամուսնանալ:

Խեցգետին

Շատ Խեցգետիններ օրվա իրադարձություններին նյարդայնորեն կարձագանքեն: Արժե ուժեղ էմոցիաների համար անվտանգ ելք գտնել, այլապես ձեր գրգռվածությունը բացասաբար կանդրադառնա մտերիմների վրա, տհաճությունների պատճառ կդառնա աշխատավայրում կամ բացասաբար կազդի ինքնազգացողության վրա: Հնարավոր է անհանգստություն՝ կապված իրավիճակի անկանխատեսելիության, ծրագրերի փոփոխության, այլ մարդկանց անհետևողական վարքի հետ:

Առյուծ

Օրվա իրադարձությունների նկատմամբ Առյուծների արձագանքը գուշակել հեշտ չէ: Այն կախված կլինի ինքնավստահությունից և հուսալի թիկունքի առկայությունից: Վախենալու առիթ չունեք, եթե գիտեք ձեր իրական արժեքը, ձեր կենցաղը կայուն է, լեզու եք գտնում ընկերների և մտերիմների հետ: Եթե ամեն ինչ այլ կերպ է, ձեզ կարող է անհանգստացնել անպաշտպանության զգացումը, ապագայի առջև վախը: Այդ դեպքում անհրաժեշտ է ակտիվացնել ձեր հոգեբանական պաշտպանական մեխանիզմները:

Կույս

Կույսերի համար այս օրերի իրադարձությունները շատ ավելի խորը իմաստ կկրեն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դուք մտնում եք մի շրջան, որը կարևոր է ձեր անհատականության ձևավորման, հեղինակության, սոցիալական կարգավիճակի համար: Բնակարանային իրավիճակը, գործընկերության կամ ամուսնության ճակատագիրը մեծամասամբ կախված է ձեր արժեքային համակարգից, ռազմավարությունից, առաջնայնություններից: Մի՛ վախեցեք ճշմարտությունն իմանալուց, պատրանքներում մնալն այժմ ձեզ համար շատ ավելի վտանգավոր է:

Կշեռք

Շատ Կշեռքներ կբախվեն ինչ-որ նյարդայնացնող գործոնի հետ: Կարող են կտրուկ փոխվել ծրագրերը կամ հանգամանքները: Բացառված չեն անկանխատեսելի իրադարձություններ տանը կամ գրասենյակում: Եթե դուք տպավորվող եք, չարժե ինչ-որ բան նախաձեռնել պահի ազդեցության տակ: Նրանց, ովքեր ձգտում են կարիերայի, հայտնիության, խորհուրդ է տրվում հեռատես լինել: Չնայած արտաքին հաջողությանը՝ արժե աջակցության գաղտնի խումբ ձևավորել: Չի խանգարի նաև առողջության մասին հոգատարությունը:

Կարիճ

Օրվա մթնոլորտը ձեզ կհասկացնի, որ իրավիճակը փոխվել է: Հնարավոր է վերանայեք ձեր նպատակները: Կարող է փոխվել ձեր ղեկավարությունը, ռազմավարական առաջադրանքը, աշխատանքի ռեժիմը, ֆինանսական մարտավարությունը, գաղափարական հարթակը: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել մարդկանց, ովքեր ապագայում կարող են լրացնել ձեր համախոհների շարքերը: Միևնույն ժամանակ, չարժե փչացնել հարաբերությունները նրանց հետ, ումից կախված է ձեր կարիերան:

Աղեղնավոր

Ուժգին անհանգստությունները կարող են Աղեղնավորների մտքերն այլ ուղղությամբ շեղել: Հնարավոր է վճռեք ինչ-որ պատասխանատու քայլի գնալ, գիտակցեք որոշ փոփոխությունների ակնհայտությունն ու անխուսափելիությունը: Փոփոխությունները կարող են կապված լինել ձեր կարիերայի, աշխատանքի, ընտանեկան պարտքի, բնակավայրի, գաղափարախոսության հետ: Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս հեռատես լինել: Եթե ձեզ պատճաշ աշխատանք են առաջարկում, չարժե հրաժարվել, սակայն ցանկալի է մանրամասն վերլուծել իրավիճակը:

Այծեղջյուր

Ազգակցական և գործընկերային հարաբերություններում բացառված չէ հերթական ճգնաժամը: Աստղերը խորհուրդ չեն տալիս ժամանակ ծախսել դատարկ մտահոգությունների վրա: Իմաստուն կգործեք, եթե չտրվեք անհավասարակշիռ գործընկերոջ սադրիչ գործողություններին և զբաղվեք ռազմավարական կարևորության հարցերով: Հենց այս պահին է ձեր գործերում բացվում մի պատուհան, որը թույլ կտա իրագործել մի շարք հին ծրագրեր և միաժամանակ ձեզ լավագույն կերպով ցուցադրել անհրաժեշտ մարդկանց և ատյանների առաջ:

Ջրհոս

Ջրհոսները կարող են բախվել որոշ անակնկալների հետ: Կարող է անսպասելի փոխվել ժամանակացույցը, դավաճանել առողջությունը: Բացառված չեն տնային կենդանիների խնամքի հետ կապված խնդիրները: Նշյալ հոգսերն ու անհանգստությունները կարող են ձեզնից թաքցնել ավելի կարևոր փոփոխությունները, որոնց չի խանգարի ուշադրություն դարձնել: Մասնավորապես, աստղերը խորհուրդ են տալիս վերահսկողության տակ պահել ֆինանսական ոլորտը՝ ներառյալ հարկերի, տուգանքների, պարտքերի, վարկերի դաշտը:

Ձկներ

Օրվա ընթացքում շատ Ձկներ անսպասելի զգացմունքների ներհոսք կունենան: Հուզմունքներն ավելի շուտ դրական երանգ կունենա: Որոշ դեպքեր ձեզ նեղը կգցեն՝ չնայած, որ հոգու խորքում դրանց պատրաստ կլինեք: Բացառված չէ լարվածությունը մտերիմների, երեխաների հետ շփման մեջ: Արժե ուշադիր լինել աշխատավայրում, մասնագիտական ոլորտում տեղի ունոցող փոփոխություններին: Կարող է արդիական դառնալ գործընկերության, փոխադարձ պարտականությունների հետ կապված հարցը: Սիրային հարաբերությունները կարող են մոտենալ ամուսնության փուլին: