Բավ է պառակտվել
01-10-2015 08:16

Հոկտեմբերի 1-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին օրը մղում է հավելյալ ծախսերի: Ավելի շուտ դրանք կլինեն նվերների, շքեղության առարկաների, արվեստի ստեղծագործությունների, կենցաղը զարդարող իրերի համար: Կարող է ծախսեր պահանջել արվեստի, խաղի, գեղագիտության, խոհարարության հետ կապված հոբբին: Անկախ ֆինանսական գործերի վիճակից՝ շատ Խոյեր միջոցների մի մասը կծախսեն երեխաներին, սիրելիներին նվերներ գնելու, համեղ կերակրատեսակների բաղադրիչներ ձեռք բերելու վրա:

Ցուլ

Ցուլերը կարող են տրվել րոպեական երևակայություններին և ցանկություններին, առաջին հերթին՝ կապված գեղագիտության և խոհարարության հետ: Իրենց ցանկություններում ավելի գյուտարար կլինեն կանայք: Տղամարդիկ դժվար առաջադրանք կունենան՝ հաճոյանալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ հատկապես, եթե նրանք մտերիմ մարդիկ են: Այսօր արժե զգուշորեն ընտրել կոսմետիկա և հագուստ, մտերիմներին նվերներ:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է ինտելեկտուալ ակտիվության ժամանակավոր անկում: Սովորականից դանդաղ կընթանան առօրյա գործերը, դժվար կլինի օպերատիվ կերպով արձագանքել իրադարձություններին: Գործնական նրբությունների փոխարեն, ուշադրությունը կգրավեն գեղագիտական դետալները: Վատ օր չէ, եթե սիրում եք հարմարավետություն, անտարբեր չեք գեղեցիկի և լավ խոհանոցի նկատմամբ, ոչ մեկին չեք ցանկանում իրազակել ձեր ֆինանսական գործերին մասին:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս չզրկել իրենց փոքր ուրախություններից: Պահի ազդեցության տակ կարող եք փոքր-ինչ ավելին ծախսել, քան ծրագրել էիք: Դա հատկապես հավանական է, եթե ձեզ հյուր են հրավիրել, ներգրավել են առևտրային կամ ստեղծագործ նախագծում: Ծնող Խեցգետինները դեմ չեն լինի ավելորդ անգամ երես տալ երեխաներին: Վատ պահ չէ ձեր գեղարվեստական երևակայությունն օգտագործելու համար:

Առյուծ

Առյուծներին՝ հատկապես կանանց, կարևոր է բավարարել իրենց գեղարվեստական և զգացմունքային պահանջները, ինչպես նաև ժամանակ հատկացնել արտաքինին: Ցանկալի չէ ամեն գնով ձգտել հարմարավետության, թանկարժեք գնումների հարցում ավելի լավ է կողմնորոշվել ձեր բյուջեով: Ծնողական պարտականությունները կատարելիս չարժե սահմանափակվել նյութականով: Աստղերը հիշեցնում են, որ երեխաների համար քնքշանքը ոչ պակաս կարևոր է, քան գեղեցիկ խաղալիքները:

Կույս

Այսօր Կույսերը լավատեսական են տրամադրված: Օրը հատկապես բարենպաստ կլինի, եթե ձեր զբաղմունքները կապված են արվեստի, կենցաղի, գեղեցկության, առևտրային կամ ֆինանսական գործունեության հետ: Բացառված չէ, որ հոգու խորքում ապավինում եք երջանիկ պատահականությանը, այլ ոչ սեփական աշխատանքին, հավատում եք բախտը բերելու մասին լեգենդներին և առասպելներին: Եթե ցանկանում եք նախագիծը զարգացնել, արժե մտածել ներդրումների մասին:

Կշեռք

Օրը տրամադրում է գեղեցիկ կյանքի, սրում է նյութական և զգացմունքային հաճույքների ձգտումը: Ցանկացած միջոցառում կփորձեք հնարավորինս նրբագեղ կազմակերպել, ինչը կապված կլինի ծախսերի հետ: Շատ Կշեռքներ, սովորության համաձայն, կծախսեն ուրիշների փողերը կամ անձնական կարիքների համար կօգտվեն ընդհանուր բյուջեից: Պարտքով գումար վերցնել արժե միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ ի վիճակի եք վերադարձնել:

Կարիճ

Կարիճների համար կարևոր կլինի ճիշտ հավասարակշռություն պահպանել գործընկերային, սիրային, ամուսնական հարաբերություններում: Էմոցիոնալ դաշտում այսօր կսրվի զուգընկերոջով հիանալու ցանկությունը: Ֆինանսական հարթությունում, ընդհակառակը, նույնիսկ ներդաշնակ փոխհարաբերությունների դեպքում բացառված չեն տարաձայնությունները: Եթե ձեզ դուր չեն գալիս ուրիշի ճաշակներն ու ծախսերը, հայտնե՛ք այդ մասին միանգամից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում գործնական հարցերում առաջնորդվել համակրանքներով: Այսօր մեծ է ծառայողական միջոցները ոչ ծառայողական նպատակների համար օգտագործելու գայթակղությունը: Աշխատանքային ժամանակի մի մասը կարող է խլել թեյախմություն, տոնական միջոցառումը: Արժե հետաձգել կարևոր քայլերը՝ կապված նյութական պատասխանատվության, ապահովագրության, բուժման, կարիերայի հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հիշել, որ այսօր իրենց ոչ բոլոր զգացողություններն են օբյեկտիվ: Որոշ ցանկություններ ենթակա են պարտադիր իրագործման, իսկ որոշները կարելի է վերագրել րոպեական քմահաճույքներին: Լավագույն պահը չէ լարված քրտնաջան աշխատանքի կամ առօրյա մեխանիկական աշխատանքի համար: Հաջող կանցնի ժամադրությունը, այցելությունը գեղեցկության սրահ, ցուցահանդես, թատրոն, համերգ, ռեստորան կատարած այցը:

Ջրհոս

Օրվա իրադարձություններում Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ավտոման կերպով գործել: Ընտանեկան հարաբերություններում, ամուսնության, սերտ համագործակցության մեջ հնարավոր է ծանոթ սցենարի կրկնություն, որը ձեզ կդրդի գործել ի վնաս ձեզ: Աստղերը խորհուրդ են տալիս այլ կերպ նայել իրադրությանը և հրաժարվել դրան ձեզ սովոր կերպով արձագանքելուց: Հնարավոր է, որ այդ ժամանակ հարցը հստակեցվի և թեման փակվի:

Ձկներ

Ասյօրվա զբաղմունքներում Ձկները կարող են կողմնորոշվել միաժամանակ և՛ գեղագիտական, և՛ գործնական ուղղություններով: Օրինակ՝ կարող եք գումար ծախսել պրակտիկ իրերի և ծառայությունների վրա՝ միաժամանակ դրանցից հաճույք ստանալով: Ճանապարհին կամ աշխատանքային գործընթացքում չարժե ձեզ զրկել մեկ բաժակ սուրճից և սիրելի քաղցրավենիքից: Միևնույն ժամանակ, չարժե գերազանցել այս պահին ունեցած ձեր բյուջեն: