Բավ է պառակտվել
24-12-2015 14:40

ԵԱՀԿ–ն հայտարարում է, որ ՀՀ-ն առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում

Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում, նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։ «Եթե այս օրհասական խնդրի դեմ մղվող պայքարը շարունակվի նույն ոգով, ապա Հայաստանը կտրուկ կտարբերվի մնացած երկրներից բոլոր այս բարդ հարցերի դրական լուծման տեսակետից», –այսօր ասաց Սորոկինը։ Նրա խոսքով` թրաֆիքինգի խնդիրն ակտուալ է ողջ աշխարհում, այլ գործ է, որ Հայաստանում առկա է ճիշտ մոտեցում, գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ԵԱՀԿ–ն։ . «Կառավարական և հասարակական կառույցները հստակ համակարգում են այս խնդրի դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերը։ Ցավոք, ԵԱՀԿ–ն չունի վիճակագրական տվյալներ Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց թվի մասին», – ընդգծեց Սորոկինը։ ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն իր հերթին նշեց, որ հանրապետությունում երկար ժամանակ պայքար է ընթանում թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ։ Նրա խոսքով` պատրաստվել են այս խնդրի հետ պայքարի չորս ազգային ծրագրեր, հերթական` հինգերորդը, մշակման վերջին փուլում է։ «2015 թ.–ին մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ–ի պետդեպարտամենտի զեկույցի շրջանակում իրականցրած գնահատման արդյունքներով` Հայաստանն արդեն երրորդ տարին ներառվում է թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի առաջին խմբում», – ասաց Հովակիմյանը հինգշաբթի «Հարկադիր աշխատանքներն ու աշխատանքային թրաֆիքինգը Հայաստանում» թեմայով ուսումնասիրության ներկայացման ժամանակ։ Զեկույցի շրջանակում ուսումնասիրված 188 երկրներից առաջին խմբում ներառվել են 31 երկիրներ։ Ըստ Պետդեպի զեկույցի` Հայաստանի կառավարությունը հայտնվել է առաջին խմբում կոնկրետ գործողությունների և միջոցառումների անցկացման շնորհիվ, որոնք ուղղված են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների ամբողջական բավարարմանը։ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի նոր եռամյա պետական ծրագիրը կմշակվի` հաշվի առնելով այս ուսումնասիրության արդյունքները։