02-02-2018 12:53

Հանրությունը մտահոգված է կառավարության` աշխատանքի փակ ձևաչափին անցնելով

Հայաստանում խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, թե ինչի կհանգեցնի այն հանգամանքը, որ կառավարության նիստերը անցնեն դռնփակ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Պարբերականը նշում է, որ Մելիքյանի կարծիքով, տեղեկատվության ազատության և կառավարության գործունեության թափանցիկության տեսանկյունից այս օրինագիծը ակնհայտորեն հետադիմական է:
Նրա կարծիքով, հատկապես խորհրդարանական կառավարման պարագայում իշխանությունները, պետք է շատ ավելի թափանցիկ աշխատեն, և հաշվետու լինեն հասարակությանը:
«Որևէ կառավարություն, որը ձգտել է փակ աշխատելաոճի, հաջողության չի հասել, իսկ նրա գործունեությունը դժվար է արդյունավետ անվանել»,- Մելիքյանի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Հինգշաբթի կայացած նիստին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է առաջին փոխվարչապետի պաշտոնի ներդնում: Լրացումներով նախատեսված կարևոր դրույթների թվում է նաև կառավարության նիստերի դռնփակ անցկացումը: Միայն բացառիկ դեպքերում, վարչապետի որոշմամբ, կառավարության նիստերի որոշ հատվածներ կարող են անցկացվել բաց ձևաչափով:
Միևնույն ժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսված են երաշխիքներ՝ լուսաբանման ու անցկացված նիստերի մանրամասները հասարակությանը ներկայացնելու վերաբերյալ։