Բավ է պառակտվել
15-05-2015 12:33

Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա. ԿԳՆ

Համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է: Համալսարանները լուսավորության կենտրոններ են: Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Պետք է փորձենք կրճատել բյուրոկրատական մոտեցումները, կենտրոնանանք պրակտիկաների ավելացման վրա: Պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք երիտասարդ գիտանականների համար, կրթությունն ավելի ուսանողակենտրոն ու ճկուն դարձնեն»,-ընդգծեց ԿԳ նախարարը: Նրա խոսքերով, պետք է սերտացնել աշխատաշուկա-կրթական ոլորտ կապը, թիրախային աջակցություն տրամադրենք այն երկրներին, ովքեր օգնության կարիք ունեն. «Բարձրագույն կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի»: Ընդգծելով պետական ներդրումների կարևորությունը կրթության ոլորտում՝ իր խոսքն ամփոփեց մեջբերմամբ. «Եթե մենք ցանկանում ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ տեսակ կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք` ինչ տեսակ հասարակություն ենք ուզում ունենալ»: