Բավ է պառակտվել
31-01-2015 13:42

Պերմյակովից վերցված փորձանմուշները ենթարկվել են քրեագիտական փորձաքննության

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվել են տարբեր փորձանմուշներ: Մասնավորապես՝ արյան, մազի և դեպքի վայրում հայտնաբերված հետքերից վերցված փորձանմուշներով նշանակվել են համեմատական, այդ թվում՝ դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Փորձաքննություններն իրականացվում են ՀՀ փորձագիտական կենտրոններում: Դեպքի վայրում հայտնաբերվել նաև հագուստներ, կան քրտինքի հետքեր ու հենց գենետիկական փորձաքննությունը կտա այդ հարցի պատասխանը՝ հագուստը Պերմյակովի՞ն է պատկանել , թե՞ ոչ: