Բավ է պառակտվել
28-02-2015 11:48

Նեմցովի սպանությունից հետո հետախուզվող մեքենան հայտնաբերվել է

Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ռուսաստանից ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանողը փախուստի է դիմել սպիտակ գույնի մեքենայով: Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է բոլոր երեք սպիտակ սեդանները, որոնց ֆիքսել են Մեծ Մոսկվորեցկիի կամրջի վրա տեղադրված տեսախցիկները, սակայն պարզվել է, որ երկու «Ֆորդերի» տերերը առնչություն չունեն սպանության հետ: Մեքենաներից մեկը պատկանում է Մոսկվայի բնակիչ Դենիս Գ.-ին: Նա հայտնել է, որ իսկապես երեկոյանայցել է Մոսկվայի կենտրոնով: «Ես եղել եմ սպիտակ «Ֆորդ Ֆոկուս»-ի ղեկին: Այդ ժամանակ ընկերներով իսկապես եղել ենք քաղաքի կենտրոնում: Կայանման տեղ էինք փնտրում, որ դուրս գանք սրճարան»,-ասել է Դենիսը: Եւս մեկ «Ֆորդ Ֆոկուս»-ը եւ մեկ «Ֆորդ Մոդեո»-ն, որոնք հայտնվել էին տեսախցիկների օբյեկտիվի առեւ, մայրաքաղաքի տաքսի ծառայությոնների մեքենաներ են եղել: «Մեր վարորդը 23.30-ին իսկապես անցել է Մոսկվորեցկիի կամրջով: Նա եղել է առանց ուղեւորի եւ ոչինչ չի լսել»,-ասել են տաքսի ծառայությունում, որին պատկանում է «Ֆորդ Մոդեո» մակնիշի ավտոմեքենան:  Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով: Քննիչները սպանության երեք վարկած են քննում: Առաջին վարկածով՝ Նեմցովին կարող էին սպանել խանդի հողի վրա. նրա սիրուհին արհեստականորեն ընդհատել է հղիությունը: Քննիչները նաեւ կարծում են, որ սպանության դրդապատճառ կարող է լինել փողը, որը Նեմցովը ստացել է արտասահմանյան հովանավորներից: Երրորդ վարկածը երկրում պառակտում մտցնելու նպատակով ընդդիմադիր գործչին սպանելն է: Բորիս Նեմցովի բնակարանում խուզարություն է տեղի ունենում, քննիչները առգրավում են նյութերը, որոնք կարող են օգնել հանցագործության պատճառները պարզելու գործում: