Բավ է պառակտվել
13-04-2016 16:46

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին

Ապրիլի 12-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Նորայրի Խաչատրյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սեւակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: