Բավ է պառակտվել
20-03-2015 15:16

Հրապարակվել են Ավետիսյանների սպանության գործով հերթական փորձաքննության արդյունքները

Ըստ դատակենսաբանական փորձաքննության արդյունքների՝ հանցագործության վայրում հայտնաբերված Վալերի Պերմյակովի հագուստի և կոշիկների վրա գտնվող քրտինքը նույն խմբին է պատկանում: Այդ մասին հայտնեց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ Պերմյակովի հագին տվյալ հագուստի առկայության փաստը կհաստատվի կամ կհերքվի դատագենետիկական փորձաքննության արդյունքում: Իր հերթին փաստաբան Երեմ Սարգսյանը հավելեց, որ դատական փորձաքննության ընթացքում ապացուցվել է, որ Կալաշնիկով ինքնաձիգի վրա հայտնաբերված արյան հետքերը պատկանել են Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամին՝ փոքրիկ Սերյոժային: Նրա խոսքով իրենք՝ իրավահաջորդների փաստաբանները, այժմ փորձեր են ձեռնարկում, որպեսզի ռուսատանյան կողմը ցույց տա Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված Ավետիյանների ընտանիքի անդամների բջջային հեռախոսները, որպեսզի հարազատները հասատեն, որ դրանք պատկանում էին ընտանիքի անդամներին: Սարգսյանը նաև պատասխանեց լրագրողների այն հարցին, թե՞ արդյոք Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանը հատելու փորձի փաստը չի կարող ամրապնդել հայաստանյան կողմի դիրքերը այդ գործում՝ ասելով, թե պատասխանը միանշանակ չի կարող լինել, քանի որ սպանության մեջ կասկածվող Պերմյակովը կալանավորվել և փոխանցվել էր իրավապահ մարմիններին»: