14-11-2016 10:26

Մանրամասներ են հրապարակվել Երևանում գրանցված աղմկահարույց սպանության մասին

Հայտնի են նախօրեին Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մանրամասները։

Սպանությունը տեղի է ունեցել Չարբախ թաղամասում հայտնի «Լիա» գեղեցկության սրահում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ծերեթելիի հիվանադանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, որոնցից մեկն արդեն մահացած էր։ Նա ստացել էր հրազենային վնասվածքներ։

Մահացածը 25–ամյա Գևորգ Ավետիսյանն է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ով, ըստ տեղեկությունների, աշխատում է Նորք Մարաշի թաղապետարանում։

Հանցագործը կամ հանցագործները իրենց հետ տարել են նաև անվտանգության տեսախցիկների կրիչը, քանի որ գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով (մահափորձ, սպանություն)։