Բավ է պառակտվել
26-03-2015 14:12

Կառավարությունը 7 մարզերի հատկացրեց 1 միլիարդ 626 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացրեց 1 միլիարդ 626 միլիոն դրամ: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նշված գումարով տվյալ մարզերի համայնքներում կիրականացվեն մարզական, մշակութային և կրթական ծրագրեր: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 25 ծրագիր: