Բավ է պառակտվել
12-11-2016 10:36

Էջմիածնում հրդեհից հետո ննջասենյակի հատակին գտել են 58-ամյա բնակչի դին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 2/3 տանը հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Հրշեջները նշված տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 58-ամյա Էդիկ Հարոյանի մոխրացած դին։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես հայտնել են հարևանները, Մահացածը մոտ 30 տարի դատապարտված է եղել և բնակվում էր միայնակ, հարազատներից առանձին։ Իսկ եթե հրշեջները մի քանի րոպե ուշանային, ապա կրակը վայրկյանների ընթացքոմ կտարածվեր հարևան տներ, և միայն կրակը նկատած հարևանի ու հրշեջների շնորհիվ է, որ դա տեղի չի ունեցել։