Բավ է պառակտվել
21-07-2015 16:18

Ավստրալիայի միավորված եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի միավորված եկեղեցին Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ-ին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն: Պարբերականի փոխանցմամբ`Ավստրալիայի միավորված եկեղեցին ազգային մակարդակում արդեն երրորդ խոշոր կառույցն է, որը 1915թվականի դեպքերը` հայ ժողովրդի սպանությունները և զանգվածային տեղահանումը ճանաչում է որպես Ցեղասպանություն: Ինչպես հաղորդվում է` քրիստոնեական բողոքական այս եկեղեցին Ավստրալիայում ունի ավելի քան 2500 թեմ և շուրջ մեկ միլիոնից ավել հետևորդներ: Այն թվով երրորդ խոշոր եկեղեցական հաստատությունն է` Անգլիական և Կաթոլիկ եկեղեցիներից հետո: Կառույցի մաս է կազմում նաև Սիդնեի հայ ավետարանական եկեղեցին: