Բավ է պառակտվել
30-07-2016 11:56

Մարդկությունն ու խիղճը կորցրած ոստիկանների մասին

Բոլոր մասնագիտությունների հիմքում մարդասիրությունն է, հարգանքն ու խիղճը: Բայց կարծես երեկ Սարի թաղում կատարված վայրագությունները կոտրում են ժամանկների չափանիշները: Ոստիկանը, որը կարգված է լինել հասարակության կողքին պաշտպանել և պահպանել մարդկանց անվտանգությունը, կոտրում է ավանդույթն ու դառնում նույն այդ հասարկության թշնամին: Հետաքրքիր է ի՞նչ բացատրությւոններ են տալու նախօրեին իրենց գիշատիչի պես պահած ոստիկանները, խոսելվ ծեծված լրագրողների, շոկահարված երեխաների, սարսափած կանանց ու տուժած տղամարդկանց մասին: Ենթադրենք ցուցարանները խախտում են օրենքն ու խանգարում ոստիկանների աշխատանքին, և դա էլ պատճառ է ուժի կիրառման: Իսկ ի՞նչ են խախտում, կամ ո՞ւմ են խանգարում մարդիկ իրենց տանը նստած, որ տուժում են սեփական բնակարանում: Կամ ո՞վ է իրավունք տվել նույն այդ ոստիկաններին, զենքն ուղղել երեխայի ու կնոջ վրա, երբ նա իր իսկ տանն է: Կամ 17 ամյակի շեմին ապագա զինվորը կորցրեց աչքը, ո՞վ է սրա պատասխանը տալու, ո՞նց են հոգիները տալու սրա հեղինակները: Հարցերն ու մեղադրանքները շատ է, բայց հարցերի հարցը մեկն է. ի՞նչ է այս ամենի մասին մտացում   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մենք չենք ժխտում, որ ոստիկանությունն իր գործն է անում, բայց նրանց պարտականության մեջ չի մտնում մարդկանց ահաբեկելը: Այս ամենը հաշվի առնելով Gisher.news-ն հորդորում է ոստիկանապետին լինել աչալուրջ մաքրել համակարգը պականող, պխարակող ու հեղինակազրկող աշխատակիցներից: