Բավ է պառակտվել
14-05-2014 20:44

Տուֆակերտ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ (լուսանկարենր)

Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղևորվեցին Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ։
Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության և Երևանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։


«Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երևանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները ևս առաջիկայում մեկնելու են Արցախ և 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։


«Սիմպոզիումի միտքը վաղուց էր հղացվել, սակայն ընթացք ստացավ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կամքն էլ ներդրեց այս գործի մեջ։ Արցախի հողը իր պատկանելության մասին վկայում է այն մշակութային արժեքներով, այդ թվում և քարակերտ հուշարձաններով՝ ինչպես հողի մակերեսին գտնվող, այնպես էլ հողի շերտերի տակից հայտնաբերված։

Այս նախաձեռնությամբ մենք ևս ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ, որ ճանաչողության այս ամենավստահելի ապացույցի եղանակը չընդհատվի։ Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- ներկայացրել է սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։


Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը ևս 2-3 շաբաթ կտևի։