16-08-2014 11:24

ՀՀ ԱՆ ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ում կալանավորն ինքնասպան է եղել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ և ձախ նախաբազուկների և որովայնի շրջանում:

Ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, սակայն, 22:47-ին ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Նշվում է, որ Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կալանքը կրելու ընթացքում գտնվել է քրեակատարողական հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջինս նաև երկտող է թողել, որով իր արարքի համար խնդրում է ոչ ոքի չմեղադրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: