Բավ է պառակտվել
29-04-2015 13:20

ՀՀ ԱԺ-ն մասնավոր գերեզմանատների մասին օրենք է ընդունել

Հայաստանի ԱԺ-ն մասնավոր գերեզմանատների մասին օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և հարակից օրենքների փաթեթում համապատասխան փոփոխությունների փաթեթը ներկայացրել էր կառավարությունը: Գերեզմանոցի տարածքը չպետք է 3 հեկտարից պակաս լինի, և մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի ստանալ տեղի վարչակազմի թույլտվությունը: Մասնավոր գերեզմանատան կազմակերպիչը պետք է այդ տարածքում ունենա առնվազն մեկ հոգեհանգստի սրահ, ինչպես նաև անատոմիկ: Պետք է ունենալ նաև դիակիզարան և աճյունասափորանոց: Եթե մահացածի հարազատները չեն երկարաձգում գերեզմանը պահպանելու պայմանագիրը մեկ տարուց ավելի, կազմակերպիչը կարող է հետ վերցնել տարածքը և այնտեղ վերաթաղում անել: Մահացածի մասունքները դիակիզվում են ու աճյունասափորներում պահվում 5 տարի: Եթե դրանից հետո էլ պայմանագիր չեն կնքում, կազմակերպիչն իրավունք ունի ոչնչացնել նաև աճյունը: