Բավ է պառակտվել
28-04-2015 12:32

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն այսօր 95 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո: Ազգային ժողովը քվեարկության դրեց նաև երեկ քննարկված մեկ այլ հարց, ըստ որի` մինչև 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, կարող են տույժ և տուգանք վճարել ու ազատվել քրեական հետապնդումից: Վերը նշված հարցը 4 դեմ, 104 կողմ և 1 ձենպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Օրենքի նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորները, բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով ձեռնպահ էր: