Բավ է պառակտվել
09-04-2015 07:59

ՀՀ ԱԺ-ը պաշտոնապես դատապարտեց «Իսլամական պետության» հանցագործությունները

Սիրիայի և Իրաքի կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ կատարվող այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից զանգվածային հանցագործությունները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների, Ազգային ժողովի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային ժողովի հայտարարության մեջ: Ինչպես հայտնել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հայկական կողմի անհանգստության պատճառն են դարձել նաև Իրաքի եզդիների նկատմամբ  էքստրեմիստների կողմից կատարվող հանցագործությունները և բռնությունները, որի արդյունքում երկրում բնակվող եզդիների մի զգալի հատված հրատապ հումանիտար օգնության կարիք է զգում: Հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչությունները բազմիցս բարձրաձայնել են տվյալ իրադարձությունների անթույլատրելիության, ինչպես նաև հումանիտար օգնություն հատկացնելու անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԺ խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդի ցավը և հավաստիացնում, որ նրանք այսուհետ կշարունակեն պահանջել վերջ տալ կատարվող բռնություններին և դրա համար կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները: Հայտարարությունը ստորագրվել է իշխող Հանրապետական, ինչպես նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրեսի, «Դաշնակցության», «Օրինաց երկրի» և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից: