Բավ է պառակտվել
24-03-2015 11:58

ԱԺ-ն ընդունեց հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը

Այսօր Ազգային ժողովը միաձայն՝ 117 կողմ ձայներով ընդունեց 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը: Այն, ինչպես երեկ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «կոմպրոմիսային փաստաթուղթ» է, քանի որ հայտարարության նախագծի մշակմանը մասնակցել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունների պատգամավորներ, անկախ պատգամավորներ, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ և սփյուռքի ներկայացուցիչներ: