Բավ է պառակտվել
26-11-2014 12:10

Արցախում լայնածավալ պատերազմ չի լինի. Լ. Ալավերդյան

Այսօր հրավիրվա մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Արցախում լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի. Ադրբեջանը «British Petroleum» ընկերության գաղութն է:
Բանախոսը նշեց, որ շատ լավ է, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը խոստովանեց դա: «Մեծ Բրիտանիայի շահերը տարածաշրջանում անփոփոխ են: Եվ ոչ ոք Բաքվին թույլ չի տալ պատերազմ սկսել: Ուստի Ադրբեջանին մնում է միայն կրակել գիշերը եւ հայտարարված զինվարաժությունների ժամանակ», - նշեց Ալավերդյանը: Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը միջազգային բոլոր նորմերը խախտելուց բացի այլ կերպ չի կարող գործել: «Պատերազմ չի լինի, սակայն մեր բանակն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն բոլոր ոչ ադեկվատ մեթոդներին, որոնց կարող է դիմել Ադրբեջանը», - միաժամանակ հավելեց Լարիսա Ալավերդյանը: