Բավ է պառակտվել
04-02-2015 15:51

Եվրոյին Դանիայից նոր հարված է սպասվում

Դանիան կարող է հետևել Շվեյցարիայի օրինակին և դադարեցնել իր տարադրամի կախվածությունը եվրոյից. կրոնը չափազանց հզորանում է, սակայն այդ հզորացումը զսպում է եվրոյից կախվածությունը: Դանիայի Կենտրոնական բանկում չեն թաքցնում, որ երկրի համար ավելի ու ավելի է բարդացել կատարել փոխարժեքի զսպմանը վերաբերվող իր պարտականությունները: Հունվարի Դանիայի տարադրամի ստույգ թիվը ազգային բանկի կողմից հայտարարվելուց հետո սպասվում է կրոն գնել ցանկացողների ալիք. Համաշխարհային ներդրողները շարունակում են ներդրման անվտանգ միջոցներ փնտրել: Ըստ Մաաստրիխյան համաձայնագրի՝ Դանիան ստանձնել է իր տարադրամի վերաբերյալ պարտականությունը, իսկ 1999 թվականին միացել տարադրամի փոխանակման Եվրոպական բլոկին (ERM-2), որը պահանջում է, որպեսզի կրոնը կախում ունենա եվրոյից 2,25%-ի սահմաններում: 2000 թվականի հանրաքվեի ժամանակ դանիացիները եվրոն ներմուծելու դեմ են հանդես եկել (53% դեմ, 47% կողմ): Ըստ ERM-2-ի՝ և Դանիայի ԿԲ-ն, և Եվրոպական ԿԲ-ն Ֆրանկֆուրտում կպարտավորվեն պահպանել կայուն տարադրամը: Ճիշտ է, այդ դեպքում եվրոյի նկատմամբ իր կայունությունը պահպանող կրոնին սպառնում է չափազանց հզոր տարադրամ դառնալ: Նշենք, որ ֆրանկի կախվածությունը եվրայից դադարեցնելու մասին Շվեյցարիայի որոշումից հետո հունվարի սկզբին եվրոյի փոխարժեքը ֆրանկի նկատմամբ տապալվել է 40%-ով: