Բավ է պառակտվել
08-04-2015 09:37

ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալում նոր մասնաշենքեր են բացվել

Ապրիլի 7-ին՝ Առողջության համաշխարհային օրը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շահագործման են հանձնվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող բժշկական երկու մասնաշենքերը, որտեղ կգործեն թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, ատամնաբուժական, ռազմադաշտային թերապիայի և մի շարք այլ բաժանմունքներ: Մասնաշենքերի բացմանը ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միջոցառման ընթացքում շնորհավորելով բուժծառայողներին և որպես մարտունակ բանակի կարևորագույն նախադրյալ ընդգծելով բժշկական ապահովման դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ հայկական զինված ուժերում շարունակվում են լիարժեք ու որակյալ, նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ռազմաբժշկական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները:Առողջության համաշխարահին օրվա, Մայրության ու գեղեկցության տոնի առթիվ, ինչպես նաև զինծառայողների բժշկական սպասարկման գործում ունեցած ավանդի համար նախարար Սեյրան Օհանյանը մի շարք կին բժիշկ զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ ու պատվոգրեր: