Բավ է պառակտվել
16-12-2015 11:09

Ռուսաստանում ամանորյա սեղանը թանկացել է

Ամանօրյա սեղանն այս տարի ռուսների համար կարժենա միջինում 5790 ռուբլի: Այս մասին հայտնում է դաշնային պետական վիճակագրական ծառայությունը: Ըստ նախնական հաշվարկների, միջին տոնական սեղանի արժեքը անցյալ տարվա համեմատ աճել է 28% -ով: Ավանդաբար տոնական սպառողական զամբյուղը բաղկացած է 23 տեսակ ապրանքներից: Մասնավորապես, 700-գրամ բանջարեղենային թթու, 200 գրամ կարմիր ձկնկիթ, ապխտած երշիկ, ապխտած միս և ձուկ, պանիր և թարմ բանջարեղեն: Սպասվում է, որ ռուսները տաքուտեստին վերցնում են մեկական կգ հավի և տավարի միս, իսկ դեսերտին - 1.5 կգ նարինջ ու բանան, 200 գրամ կիտրոն, թխվածք` մոտ մեկ կիլոգրամ քաշով և կես կիլոգրամ շոկոլադ: Խմիչքներից սեղանի վրա, որպես կանոն, լինում է հյութ, հանքային ջուր, գազավորված ըմպելիքներ, շամպայն և կոնյակ: Ըստ Ռոսստատի, ամենաթանկ տոնական ապրանքը սաղմոնի ձկնկիթն է: Նոյեմբերի վերջին խանութներում ձկնկիթի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է երեք հազար ռուբլի: Բարձր են նաև աղած ու ապխտած ձկան նրբախորտիկների (1320 ռուբլի մեկ կիլոգրամը) և կոնյակի (մեկ լիտր հայրենական արտադրանքի ըմպելիքը1260 ռուբլի) արժեքները: Ըստ մարքեթինգային հետազոտությունների IRGВ գործակալության հարցման, որը հրապարակվել է նոյեմբերի վերջին, այս տարի ռուսների 63 տոկոսը նախատեսում են կրճատել Ամանօրյա բյուջեն: Տնտեսել պատրաստվում եին նվերների և դելիկատեսների վրա: Քաղաքացիները նախատեսում են տոնակատարությանը համար նախատեսված ծախսերը կրճատել միջինը 15-17 հազար ռուբլով: