Բավ է պառակտվել
31-12-2014 13:06

Ամանորյա սեղանի ձևավորման տարբերակներ (լուսանկարներ)

Նոր տարին ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների ամենասիրված տոներից մեկն է: Դրա պատճառն այն է, որ Ամանորին հնարավոր է զարկ տալ երեւակայությանը եւ յուրօրինակ կերպով պատրաստվել այս տոնին:

Տարին հաջող դիմավորելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է սիրում տարվա խորհրդանիշը՝ կապույտ, փայտե այծը: Փայտե այծը շատ առատաձեռն, զգայուն, նուրբ ու արտիստիկ կերպար է, հետեւաբար Ամանորի գիշերը ձեզ պետք է ուղեկցեն ուրախությունն ու բարձր տրամադրությունը: Եթե ցանկանում եք, որ Ամանորին ամեն ինչ յուրահատուկ ու ոչ ավանդական լինի, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ամանորյա սեղանի զարդարանքին:

Այսպիսով, 2015թվականի ամանորյա սեղանի ծածկոցի, անձեռոցիկների կամ սպասքի վրա պետք է կապույտ, կանաչ, երկնագույն եւ մանուշակագույն երանգներ լինեն: Բայց եթե այս գույներով ծածկոց չունեք, հոգ չէ. կարելի է օգտագործել նաեւ սպիտակը: Բայց նախընտրելի է, որ ծածկոցն ու անձեռոցիկները նույն երանգներով լինեն, իսկ սպասքը՝ նույն ոճով: Այս տարի Ամանորին կարելի է օգտագործել եւ կտորից, եւ թղթից պատրաստված անձեռոցիկներ: Յուրաքանչյուր հյուրի համար սեղանի մի հատվածում անհրաժեշտ է դնել ճաշի փոքր ափսե: Ափսեների միջեւ ընկած հեռավորությունը պետք է կազմի 60-80սմ: Պատառաքաղը հարկավոր է դնել ձախ մասում, իսկ դանակ՝ աջ: Իսկ եթե սպասքը մի քանիսն են, ապա պետք է դնել ըստ ճաշատեսակների մատուցման հերթականության:

Ափսեի դիմաց անհրաժեշտ է դնել բաժակները՝ ըստ մատուցվող խմիչքի տեսակների: Մրգերը մատուցում են մրգամանի մեջ, սակայն մի քանիսը պետք է կտրատված լինեն, որպեսզի հյուրերին ավելի հեշտ լինի ուտել:Իսկ գազավորված ըմպելիքները, հանքային ջրերն ու հյութերը պետք է դրված լինեն սեղանի երկու ծայրերում:

Ամանորին նախուտեստներն ու աղցանները հարկավոր է դնել սեղանի այն հատվածներում, որոնք ավելի հասանելի են հյուրերի համար: Իսկ եթե սեղանը մեծ է, ապա կարելի է երկու կամ երեք բաժին դնել նույն ուտեստից: Տոնական սեղանը զարդարելու համար պետք է մոմեր օգտագործել՝ չմոռանալով անվտանգության կաննոների մասին: Շատ ավելի լավ կլինի, եթե սեղանը զարդարեք էլեկտրական մոմերով, որոնք ապահով են եւ անվտանգ: Ընդ որում, այս մոմերը շատ ավելի գեղեցիկ են: Մոմերից զատ, ամանորյա սեղանին կարելի է դնել նաեւ դրսանգներ, թարմ ծաղիկներ, տոնածառի ճյուղեր եւ մյուս տարվա խորհրդանիշ այծի ֆիգուրներ: