Բավ է պառակտվել
12-03-2016 14:56

Կրկեսի նոր շենքը կբացվի 2017թ. հոկտեմբերին. Սոս Պետրոսյան

Երևանի կրկեսի նոր 8-հարկանի շենքը պատրաստ կլինի 2017թ. հոկտեմբերին, նախկին 1563 տեղի փոխարեն այն կունենա 2500 նստատեղ, ինչպես նախկինում` այն ևս կունենա 13մ տրամագծով արենա: Այս մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը: «Կրկեսի հին շենքում ձմռանն ավելի ցուրտ էր ներսում, քան դրսում, ամռանն ավելի շոգ էր ներսում, քան դրսում… Իսկ նոր շենքը կլինի աշխարհում լավագույններից մեկը, այն հնարավորություն կտա ոչ միայն ջրի ու սառույցի վրա համարներ բեմադրել, այլեւ նստատեղերի թվի ավելացման շնորհիվ կկարողանանք սպորտային, թատերական մասսայական միջոցառումներ հյուրընկալել մեզ»,- նշեց Սոս Պետրոսյանը: Վերջինի խոսքով` նոր շենքի կառուցումն ավարտելուց անմիջապես հետո Հայաստան կվերադառնան այժմ հյուրախաղերով աշխարհում շրջող հայ դերասաններն ու ծաղրածուները, կենդանիների պակաս ևս չի լինի: «Ներկայումս մեր բոլոր դերասանները շրջագայում են աշխարհով մեկ: Երբ շենքը պատրաստ լինի, նրանք հետ կվերադառնան` իրենց հետ բերելով իրենց կենդանիներին, որովհետեւ կենդանիները ոչ թե կրկեսին են պատկանում, այլ դերասանին»,- ասաց նա: