29-06-2016 10:50

Նոր ցիկլոն է մոտենում Հայաստանին

Եղանակը Հայաստանում հուլիսի 1–ից կրկին կվատանա։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունիսի 29-30–ը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ հուլիսի 1-3–ը տեղումներ են կանխատեսվում հանրապետության բոլոր մարզերում և Երևանում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 21-25 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը հունիսի վերջին երկու օրերին հանրապետությունում կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ հուլիսի 1-2–ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում մինչև հունիսի վերջ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, իսկ հուլիսի 1-2–ին սնդիկի սյունը ցույց կտա 33-35 աստիճան տաքություն: