Բավ է պառակտվել
28-05-2016 19:41

Նոր, ավելի հզոր փոթորիկ է մոտենում Հայաստանին

Օրեր առաջ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։ Հայաստանը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, հայտնում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:

«Հատկապես գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ»,– ընդգծեց Սուրենյանը։