Բավ է պառակտվել
08-08-2015 08:24

Էվակուատորների համար նոր կանոններ կգործեն Մոսկվայում

Այսօրվանից Մոսկվայում գործելու են սխալ կայանված մեքենաների էվակուացման նոր կանոններ: Օգոստոսի   8-ից, եթե մեքենանան կայանվի արգելված վայրում, ապա տուգանային կայանտեղի այն կտեղափոխվի միայն այն դեպքում, եթե արգելված վայրում լինի էվակուատորի աշխատանքի նշանը: Բացի այդ հարկադրական տեղափոխումը կարող է կասեցվել, եթե ավտոմեքենայի վարորդը կամ էլ տերը վերացնի էվակուցման պատճառը` հատուկ տնիկայի շարժումը սկսելոց առաջ:
Մոսկվայում էվակուատորի աշխատանքի նշաներն առկա են կայանելու համար արգելված վայրերի միայն 20 տոկոսի մոտ: Եթե մեքենան կայանված է արգելված վայրում, որտեղ չկա «Աշխատում է էվակուատոր» նշանը, ապա վարորդը պետք է վճարի ընդամենը 3 հազար ռուբլի տուգանք:
Սակայն կա մի առանձնահատկություն. Եթե մեքենան կայանված է այնպիսի վայրում, որտեղ կայանելը թույլատրված է, բայց կայանումը սխալ ձևով է կատարված (մեքենան փակում է հետիոտնի անցումը կամ էլ զբաղեցնում է ճանապարհի 2-րդ գիծը), էվակուացիան հնարավոր է առանց որևէ նշանների կամ պայմանների: «Էվակուացման նշանները դրվում են քաղաքացիների խնդրանքով կամ էլ հասարակական տրանսպորտ օպերատորների խնդրանքով և պատահարավտանգ վայրերում: Էվակուացման նշանի համար հիմնական պայմաններ են` հասարակական տրանսպորտի շարժման համար առանձին գծի առակյությունը, հասարակական կարևոր կառույցների առկայությունը, ավտոճանապարհային պատահարնրի վտանգի առկայությունը»,- հայտնել է «Մոսկովյան կայանման տարածքենրի վարչություն» պետկազմակերպության տնօերն Մարինա Սուպոլյարինան: 
Բացի այդ օգոստոսի 8-ից կխստացվի պատիժը հաշմանդամների համար կայանտեղիների զբաղեցումը: Տուգանքը այժմ կազմում է 5 հազար ռուբլի:
Հիշեցնենք նաև, որ առավել վաղ վարորդենրը սեփական ուժերով փորձել էին կասեցնել էվակուատորների աշխատանքը: Այսպես 2014թ-ի հոկտեմբերին Մոսկվայի բնակիչ Կոնստանտին Ալտուխովը 22 ժամ նստել է իր ավտոմեքենայի մեջ, որ արդեն բարձված էր էվակուատորի վրա: