Բավ է պառակտվել
19-10-2013 19:23

Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերը

«Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այս մասին գրում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը:

Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս, մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ: 

«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,- հայտարարեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած կրակոցների ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, իսկ եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվել էր: