Բավ է պառակտվել
09-03-2016 13:43

«Armenia» ավիաընկերությունը սակագնային ճկուն քաղաքականություն է խոստանում

Ավիաընկերության սակագնային քաղաքականությունն այնպիսին կլինի, որ Հայաստանի քաղաքացիներն առանց խնդիրների կարողանան տոմսեր գնել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։
«Մենք հնարավորին չափ մրցունակ ծառայություն կտրամադրենք»,- ասաց նա։
Գաիաշվիլին մեկնաբանեց նաև ընկերության այն հայտարարությունը, որի համաձայն` Եվրոպայի, Ասիայի և ԱՊՀ երկրների տոմսերը 49 եվրո կարժենան։ Նա նշեց, որ դա կվերաբերի այն տոմսերին, որոնք կգնվեն երկու ամիս առաջ։ Տոմսերի գնի մեջ չեն հաշվարկվել օդանավակայանի տուրքերը։
«Գները մատչելի ու ցածր կլինեն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց նա։
Ազգային «Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ընկերությունն արդեն ստեղծվել է և շահագործման արտոնագիր ստացել։ Ներկա պահին ընկերությունն արտոնագիր է ստացել չվերթերի համար։ Հովհաննիսյանը խոստացավ, որ ուղղությունների մասին ավելի ստույգ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ։
Գաիշավիլին նշեց, որ Հայաստանը լավ ներուժ ունի, սակայն ավիաբիզնեսը պետության աջակցության կարիք ունի։
«Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ոտքի կանգնել և ավիաընկերություն ստեղծել»,- ասաց նա լրագրողներին` նշելով, որ ոչինչ չգիտի ավիաընկերությունների շուկայում սնանկացած ընկերությունների մասին։
Ավիաընկերության սեփականատերերը վստահեցրին, որ մեծ ծրագրեր ունեն։ Գերակա ուղղությունների շարքում են Ռուսաստանը, Իրանը, Դուբայը, ինչպես նաև Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լարնակա և Լոնդոն քաղաքները։ Թռիչքի աշխարհագրությունը կընդլայնվի։ Առաջին ավիաչվերթը` Երևան-Մոսկվա-Թել Ավիվ ուղղությամբ, կիրականացվի ապրիլի 21-ին։