Բավ է պառակտվել
22-05-2014 17:19

ՀՀ-ն նորածինների համար աշխարհում ամենաանվտանգ երկրների շարքում է. «The Lancet»

Ըստ «Երեխաների ծնվելու համար որո՞նք են աշխարհում ամենաանվտանգ երկրները» հետազոտության արդյունքների՝ ավելի քան 5.5 մլն երեխա տարեկան ծնվում ու մահանում է առանց մահվան կամ ծննդյան վկայականի: Հետազոտությունը կատարել է «The Lancet» բժշկական ամսագիրը և այս անց է կացվել 195 երկրներում: Հետազոտության արդյունքներով առանձնացվել են ծնելիության համար ամենավտանգավոր և ամենաանվտանգ երկրները, ինչպես նաև այն երկրները, որտեղ քիչ հավանական է ծննդյան վկայական ստանալը: Հայաստանը հայտնվել է «նախքան մեկ տարին լրանալը երեխային ծննդյան վկայական տվող երկրների» ցանկում՝ 100% ցուցանիշով, «մանկաբարձների որակյալ աշխատանքով նույնպես Հայաստանն ունի100% ցուցանիշ: Ինչ վերաբերում է նորածինների մահացությանը, ապա 1000 նորածինների շրջանում Հայաստանը 10.1 ցուցանիշով 99-րդ տեղում է:
Սիերա-Լեոնեն ամենավտանգավոր երկիրն է ծնունդների համար, որտեղ նորածինների մահացությունը 2012թ.-ին կազմել է 49.5 հազար: Նրան հաջորդում են Սոմալին, Գվինեա-Բիսաուն, Անգոլան, Լեսոտոն և այլ երկրներ:
Նորածինների մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեն Հարավային Ասիան և Սահարայից հարավ ընկած Աֆրիկան:
Երեխայի ծննդյան համար ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Սինգապուրը, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլյանդիան, Կորեան, Շվեդիան, Նորվեգիան և Պորտուգալիան: