07-03-2014 19:24

Ուղեգիծ դուրս կգան նոր ու հարմարավետ տրանսպորտային միջոցներ

Արտաշատ-Երեւան, Արարատ-Երեւան, Մասիս-Երեւան, Վեդի-Երեւան, Դվին-Երեւան ավտոմոբիլային (միկրոավտոբուսային) երթուղիները շահագործելու համար մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունը՝ մրցույթի պայմաններին համապատասխան, նշված երթուղիները սպասարկելու համար ներկայացրել էր 49 տրանսպորտային միջոց, որոնցից 31-ն ամբողջովին նոր են:
Մեկ շաբաթվա ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները: Այնուհետեւ նոր եւ հարմարավետ տրանսպորտային միջոցներն ուղեգիծ դուրս կգան՝ ապահովելով ուղեւորների սպասարկման բարձր որակ եւ անվտանգություն: