27-06-2014 07:57

Սիրիահայերի համար «նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է

«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է։

Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել: «Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուոքը օգնի... քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:

Սփյուոքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հսւլեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։