Բավ է պառակտվել
13-01-2014 14:31

Հինգ նոր աղանդ՝ Հայաստանում

Ջերմուկում գործող Կյանքի ջուր եկեղեցի, Բջնիում գործող Աստծո թագավորական քահանայություն եկեղեցի, Սևանի Ավետաբեր եկեղեցի, Չարենցավանի Երգ երգոց աղանդ և Լիբանանից Հայաստան ներթափանցած Կյանքի աղբյուր աղանդ. Ահա այն հինգ նոր ուղղությունները, որոնք Հայաստան ներթափանցաց նոր աղանդներն են:

Այսօր, ասուլիսի ընթացքում «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ աղանդավորական կազմակերպություններն անգամ հղի կանանց են ներգրավում՝ իրենց ուսմունքը տարածելու նպատակով: Իսկ ահա, Եհովայի վկաների համոզմամբ աղբ է անգամ կրթությունը, միակ ճիշտ ուղին իրենց ուսմունքն է:

Ի դեպ ապրիլի 14-ին կայանալու է Եհովայի վկաների մեծ հավաքը: Նրանք քննարկելու են ՀՀ կառավարության դեմ արվելիք քայլերը:

Միացյալ երիտասարդական լիգայի գլխավոր համակարգող Գոռ Նալբանդյանը նշեց, որ հայաստանյան որոշ բարեգործական և հասարակական կազմակերպություններ ու հիմնադրամներ բացահայտ աղանդավորական գործունեություն են ծավալում : Օրինակ «Վորլդ Վիժն» կազմակերպությունը ավետարանչական հավատքի ֆինանսավորմամբ է զբաղվում: