Բավ է պառակտվել
18-03-2014 15:21

Երևանում նույնասեռականների աղանդ է բացվել

Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների պակաս բնավ չի զգացվում: Առաջինը քրիստոնեություն ընդունած այս երկրում մի շարք միջազգային կառույցներ փորձում են ազգային արժեհամակարգը քայքայել ու մարդկանց ապակոմնորոշել: Քանի որ ազգային ինքնության բաղադրիչ մասը հենց մարդու հավատքն ու դավանանքն է, հենց այս ուղղությունն էլ դարձել է թիրախ: Իսկ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը միանգամից կապվում է հավատքի ու պաշտամունքի հետ: Շատերի մոտ հավատացյալ, հավատք ու քիրիստոնեություն բառերի իմաստները խառնվել են և կարելի է ասել, որ այլևս չի էլ տարբերավում աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը՝ ըստ նպատակների: Փոքրիկ Հայաստանում ևս մի աղանդ է ավելացել, որը կրում է ՛՛Պենտեկոստե՛՛ անունը, ղեկավարը կին է, ում անունը Նինել է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցին Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը:

Պենտեկոստե թարգմանաբար նշանակում է հոգեգալստականներ, որոնք,ըստ բանախոսների, հավանաբար, նույն հոգեգալստականներից պոկված ճյուղ են:

Հաջորդ աղանդը, ըստ նրա, ներառում է բացառապես միասեռականների: «Կան նկարներ ու տեսանյութեր այդ ամենը հաստատող»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը, սակայն երբ լրագրողները խնդրեցին նկարները տրամադրել, ասաց, թե դրանք չեն հրապարակի, քանի որ դա պղծություն կլինի։

«Արդեն բառերն իրար հակասում են, որովհետև քրիստոնեության մեջ բոլորս գիտենք, որ Աստվածաշունչն արգելում է նույնասեռականությունը։ Նոր բացված աղանդ է ու լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»,– ասաց նա։

«Սևակ Կիրակոսյան անունով օգտատեր կա, ում գրառումները հաստատում են, որ գնում է քարոզ այս աղանդի համար։ Նրա բոլոր գրառումները խոսում են գեյերի պաշտպանության մասին, որ նույնասեռականությունը չի հակասում քրիստոնեությանը և այլն»,- ասաց Դանիել Պետրոսյանը և նշեց, որ աշխարհի բոլոր նույնասեռական քրիստոնյաներին նրանք կոչ են անում հավաքվել մի վայրում։

Սևակ Հովհաննիսյանը նաև ասաց, թե Երևանում ամենից շատ աղանդները գործում են Էրեբունի համայնքում։