Բավ է պառակտվել
27-07-2016 12:06

Երեկ Խորենացի փողոցից բերման է ենթարկվել 64 անձ. ՀՀ ոստիկանություն

Երևանի Էրեբունի փողոցից և հարակից տարածքներից երեկ գիշերը բերման է ենթարկվել 64 անձ: Խորենացի Տիգրան-Մեծ հարակից հարակից տարածքից մեկ անձի մոտից հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բոլոր անձինք ազատ են արձակվել, բացառությամբ անձի, ում մոտ հայտնաբերվել էր զենքը:

Հիշեցնենք, որ հանրահավաքից հետո ոստիկանության և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի միջև տեղի է ունեցել փոխհրաձգությունը, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան և զինված խմբի երկու անդամ՝ Պավլիկ Մանուկյանը և նրա որդի Արամ Մանուկյանը։ Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի մոտ կա նաև ակնհայտ դրական շարժընթաց։