Բավ է պառակտվել
13-05-2016 08:33

Այս գիշեր հակառակորդը կրակ է բացել ականանետերից և հակատանկային նռնականետից. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նեռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: