Բավ է պառակտվել
15-06-2016 08:51

Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից gisher.news-ին հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: