Բավ է պառակտվել
11-06-2016 08:08

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: