Բավ է պառակտվել
30-04-2015 12:13

«Գիշերային գայլեր»-ը հատել են Չեխիայի սահմանը

Ռուսաստանյան «Գիշերային գայլեր» ակումբի բայքերները, որոնք մասնակցում են Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 70-ամյակին նվիրված մոտոերթին, հատել են Չեխիայի սահմանը: Այդ մասին հայտնեց ակցիայի համակարգողներից մեկը՝ Անդրեյ Բոբրովսկին: Առայժմ հայտնի չէ սահմանը հատած միջոցառման մասնակիցների թիվը և ստույգ վայրը: Միևնույն ժամանակ «Գիշերային գայլեր»-ի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է նաև Վիրաբույժ մականվամբ, ասաց, որ բայքերները ուղևորվում են դեպի Բրատիսլավա Բալկանյան թերակղզու մոտոցիկլավարների հետ հանդիպելու համար: Երեկոյան ապրիլի 29-ին մի քանի մոտոցիկլավար փորձել է հատել Բելառուսի և Լիտվայի սահմանը Պրիվալկա-Րայգարդաս անցակետում, սակայն սահմանապահները արգելեցին նրանց մուտքը՝ բացատրելով դա «վերևից եկած» հրամանով: Ապրիլի 27-ին «Գիշերային գայլեր»-ի մուտքը երկիր արգելեցին նաև Լեհաստանի իշխանությունները: Վարշավայում բացատրեցին, որ մոտոերթը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Ապրիլի 25-ին Չեխիայի արտգործնախարարությունում հայտնեցին, որ իրենք չեն աջակցում ռուսաստանցի բայքերների ակցիան և մտադիր չեն թույլ տալ անցկացնել այն, քանի որ չունեն համապտասխան լիազորություններ: Միևնույն ժամանակ Սլովակիան նշեց, որ իշխանությունները մտադիր չեն անցկացնել մոտոարշավին: Մոտոցիկլավարների դեմ միջոցներ կձեռնարկվեն միայն այն դեպքում, եթե նրանք խախտեն երկրի օրենքները: Հիշեցնենք, որ Մոսկվա-Բեռլին մոտոարշավը, որը սկսվել է ապրիլի 25-ին, նվիրված է Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 70-ամյակին: «Գիշերային գայլեր» ակումբի բայքերները մտադիր էին անցնել Բելառուսի, Լեհաստանի, Սլովակիայի, Ավստրիայի տարածքով և միջոցառումը ավարտել մայիսի 9-ին Բեռլինում: