Բավ է պառակտվել
26-03-2016 13:52

«Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերները ուխտագնացության կգան Հայաստան

Նախագիծն իրականացվում է Չեռնոգորիայում հայերի «Անի» միության աջակցությամբ` միության ղեկավար Աննա Շտիվելբանդի (Պետրոսյան) գլխավորությամբ, Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր ուխտագնացության շրջանակում: Այս մասին տեղեկացրել է  «Ազատ բայքերներ» միության ղեկավար Զորիկ Թովմասյանը:
«Արդեն վաղը ես և միության մյուս անդամները կհանդիպենք «Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերներին, ցույց կտանք նրանց հայկական քաղաքներն ու եկեղեցիները: Սա փոխադարձ այց է, ուստի այս ամառ մենք կմեկնենք նրանց մոտ»,- ասաց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ օգոստոսին «Ազատ բայքերները» և այլ մոտոակումբների ներկայացուցիչները կհավաքվեն Ղրիմում՝ բայքերական շոուին մասնակցելու համար: Նրանք Ղրիմ կմեկնեն Չեռնոգորիայի տարածքով: Այս հանդիպման հիմնական նպատակը Հայաստանում մոտոմշակույթի զարգացումն է:
Չեռնոգորիայի հայերի «Անի» միության մամուլի կենտրոնի տվյալներով՝ մարտի 27-ին Հայաստան կժամանի «Գիշերային գայլեր» մոտոակումբի Չեռնոգորիայի բաժանմունքի պատվիրակությունը` երկրում «Գիշերային գայլերի» նախագահ Ժելկո Վուկչևիչի և բաժանմունքի ներկայացուցիչ Ալեքսանդր Շմակովի մասնակցությամբ:
Հայաստանում Չեռնոգորիայի բայքերներին կդիմավորի «Ազատ բայքերներ» միությունը` Զորիկ Թովմասյանի գլխավորությամբ: Մոտոշրջագայության երթուղին կանցնի Գյումրիով, Գառնիով, Գեղարդով, Էջմիածնով, Երևանով: