Բավ է պառակտվել
25-06-2016 09:15

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: