Բավ է պառակտվել
02-04-2015 09:16

ԼՂՀ հայտնել է Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտումների մասին

Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայի դրույթները: Այդ մասին հայտարարել են ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում ադրբեջանական մամուլի կողմից հրապարակվող ԼՂՀ գերևարված քաղաքացու «հարցազրույցների» շարքի, մասնավորպես, նրա տեսագրված «ելույթի» կապակցությամբ: «Անդրանիկ Գրիգորյանի «ելույթների» հրապարակմամբ, որոնցից առաջինը կատարվել է նրա գերևարման հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայի 13 հոդվածը, որով ռազմագերիները պաշտպանվում են ամբոխի հետաքրքրասիրությունից: Ժնևյան կոնվենցիաներին միացած երկրները պարտավորվում են ցանկացած հանգամանքների պայմաններում հետևել և ստիպել հետևել կոնվենցիաների դրույթներին: Ադրբեջանի դեպքում տվյալ դրույթը հատկապես արդիական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումը արդեն սիստեմատիկ բնույթ է կրում: Ինչպես նշել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ անկեղծ արհամարհանքը ողջ միջազգային հանրության համար մարտահրավեր են հանդիսանում, քանի որ դրանց հետևելը ողջ համաշխարհային հանրության պարտավորությունն է: